Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Խաշն էլ չօգնեց

Խաշն էլ չօգնեց
22.03.2019 | 02:29

Նախորդ տարի, իշխանափոխության օրերին, երբ ՀՀԿ-ում սկսվել էր առնետավազքը, չորս պատգամավոր հայտնվեց, այսպես ասած, չեզոք գոտում: Խոսքը ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Միհրան Հակոբյանի և Սամվել Ֆարմանյանի մասին է: Նրանք չպաշտպանեցին ՀՀԿ-ին, հեղափոխականների կողքին էլ չկանգնեցին: Ի դեպ, Հակոբյանն ու Ֆարմանյանը նաև ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին հայտարարեցին: Որոշ ժամանակ անց նրանք ստեղծեցին «Քառյակ մեդիա» ընկերությունը:


Նրանց քայլը ՀՀԿ-ն բավական վատ ընդունեց, ոմանք անգամ համարեցին դավաճանություն: Հատկապես Սամվել Ֆարմանյանին հանրապետականները չէին «ներում», քանի որ նրան «կարգել» էին կուսակցության գործադիր մարմնի անդամ, այն դեպքում, երբ բազմաթիվ «հին գվարդիականներ» գործադիրի անդամ չէին: Սա, բնականաբար հարուցել էր նախկին իշխող կուսակցության անդամների զայրույթը:


Սակայն, մեր տեղեկություններով, «Քառյակ մեդիայի» անդամներն ամենևին էլ կապը չեն խզել ՀՀԿ-ի հետ: Ավելին, վերջերս Սամվել Ֆարմանյանը խաշի է հրավիրել հանրապետականներին, նրանք էլ չեն մերժել հրավերը, գնացել են ամենաբարձր մակարդակով: Բայց, այնուամենայնիվ, եղել են որոշ ՀՀԿ-ականներ, որոնք «դավաճանությունը» չեն մոռացել ու հրաժարվել են խաշի սեղանի շուրջ անգամ նրանց հետ նստելուց: Երևի ժողովուրդը հենց նման դեպքերի համար է ասում` հետդ մատաղ ուտելու էլ չեմ գնա։ Մատաղին տվյալ դեպքում փոխարինել է խաշը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ